Վալդանո. Խամեսը մեծ սխալ է թույլ տվել՝ լրագրողներին իր մտադրության մասին պատմելով
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ «արքայական» ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը սխալ քայլ է կատարել, երբ լրագրողներին հայտնել է իր՝ «Ռեալը» լքելու մտադրության մասին:
«Խամեսը մեծ սխալ է թույլ տվել, երբ նշել է, որ ցանկանում է լքել «Ռեալը»: Չնայած, նրան կարելի է հասկանալ: Նա քաշվել է երկրորդ պլան և հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ:
Ամեն դեպքում նա պետք է սկզբում խոսեր Զիդանի կամ Պերեսի հետ: Խամեսը ցանկանում է խաղալ և իրեն կարևոր ֆուտբոլիստ զգալ»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում A Bola-ն:
Հիշեցնենք, որ կոլումբացի կիսապաշտպանի խոսքերից հետո վերջինիս հանդեպ սկսել են հետաքրքրվել անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: