Էլիզաբեթ թագուհին հավանություն է տվել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարաբերություններին
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարիին իր օրհնությունն է տվել դերասանուհի Մեգան Մարքլի հետ հարաբերություններում:
Ինչպես հայտնում է Us Weekly պարբերականը` մեջբերելով Բուքինգեմյան պալատի աղբյուրին, թագուհին «լիովին աջակցում է զույգին և ոգևորված է Հարիին սիրային հարաբերության մեջ տեսնելով»:
Պարբերականի հաղորդմամբ` ամերիկուհի Մարքլը դեռ չի հանդիպել Նորին Մեծության հետ, սակայն դա չպետք է խանգարի նրան հարաբերություններ կառուցել արքայազնի հետ: Աղբյուրը հիշեցնում է, որ արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը թագուհու հետ հանդիպել է արքայազնի հետ հանդիպելուց 5 տարի անց: