Մխիթարյան. Ամբողջ կյանքս նվիրել եմ ֆուտբոլին և հասել զարմանալի ձեռքբերումների
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Այդ առիթով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող կիսապաշտպանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Մեծ պատիվ է ինձ համար 7-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ ստանալը: Շնորհակալություն ՀՖՖ-ին, ակումբներիս, երկրպագուներին և մամուլի ներկայացուցիչներին ինձ հավատալու համար:
Ամբողջ կյանքս նվիրել եմ ֆուտբոլին և հասել զարմանալի ձեռքբերումների: Սակայն դեռ զգում եմ, որ կարող եմ ավելի մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հետ, երկրի համար, որին չափազանց շատ եմ սիրում և որը միշտ իմ մտքում է»,- գրել է Մխիթարյանը: