Ռայոլա. Ավելի ագրեսիվ Մխիթարյանը պատրաստ է նվաճել Պրեմիեր լիգայի բարձունքները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը պատրաստ է գրավել ԱՊԼ-ի բարձունքները:
«Նա ցուցադրել է իր կարգը Գերմանիայում: Սակայն այժմ տեսնում եմ ավելի ագրեսիվ, ավելի վճռորոշ խաղացողի, քան նա Գերմանիայում էր:
Այժմ Հենրիխն ունի այն ագրեսիվությունը, որն անհրաժեշտ է Պրեմիեր լիգային: Գիտեմ, որ Մխիթարյանը կարող է լինել լավագույններից մեկն Անգլիայի առաջնությունում: Նա ցուցադրել է դա Ուկրաինայում և Գերմանիայում:
Տեսնում եմ, որ այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» միասնական է դարձել: Թիմն արդեն բալանսավորվում է»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Talksport»-ը: