Եվրոպայի ամենաբարձր սահադաշտը գտնվում է Մոսկվայում
Ռուսաստանի «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնի աշտարակներից մեկի տանիքին բացվել է ամենաբարձրադիր վայրում գտնվող սահադաշտը Եվրոպայի ողջ տարածքում:
Ինչպես հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը, սահադաշտը տեղակայված է 354 մետր բարձրության վրա: Սառցե ծածկի մակերեսը կազմում է 420 քառ. մետր:
Սահադաշտն այցելուների համար բաց է երկուշաբթից հինգշաբթի օրերին` 12:00-ից 00:00-ն, ուրբաթ, շաբաթ օրերին` ավելի կարճ ժամերով, իսկ կիրակի` 10:00-ից 00:00:
Մեծահասակների համար մեկ տոմսի արժեքը 3000 ռուբլի է, մանկանա տոմսը կարժենա 1500 ռուբլի: