Բալոտելիի դուբլի շնորհիվ Նիսը հաղթում է և ամրապնդվում առաջին տեղում (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Նիսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Դիժոնին»:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին` մեկական անգամ աչքի ընկնելով յուրաքանչյուր խաղակեսում:
Այս հաղթանակի շնորհիվ «Նիսը» վաստակել է 43 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Դիժոնը» 16 միավորով 18-րդ տեղում է: