Վենեսուելան զանգվածային անկարգությունների պատճառով հետաձգել է ամենախոշոր թղթադրամը շրջանառությունից հանելու որոշումը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է կայացրել հետաձգել շրջանառությունից 100 բոլրիվար արժեքով ամենախոշոր թղթադրամի շրջանառությունից հանումը: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ այդ որոշումը բացատրելով երկիրը պատած տնտեսական քաոսով: Մադուրոն տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «միջազգային սաբոտաժի» հետևանք:
Թղթադրամները թույլ է տրվում օգտագործել մինչև հունվարի 2-ը, մինչդեռ ի սկզբանե նախատեսվում էր դրանք ամբողջությամբ փոխել նույն արժեքով մետաղադրամների մինչև հաջորդ երեքշաբթի: Դա անել հնարավոր է միայն երկրի կենտրոնական բանկում: Բանկի մասնաճյուղերի մոտ հսկայական հերթեր են առաջացել, քանի որ բնակչության ավելի քան մեկ երրորդն ունի միայն առձեռն գումար, այդ պատճառով, եթե նրանք չհասցնեն փոխել թղթադրամները մետաղադրամների, աշխատած գումարները պարզապես կանհետանան:
Հազարավոր խանութներ փակվել են միջոցների պակասի պատճառով, մարդիկ մի քանի օր չեն կարողացել սնունդ գնել: Դրա հետևանքով երկրի արևելքում զանգվածային անկարգություններ են սկսվել, գողություններ և հարձակումներ: