Կասիլյասը խոսել է Ռեալից հեռանալու մասին
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ավելի վաղ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, գտնում է, որ «Արքայական ակումբից» հեռանալու որոշումը ճիշտ էր:
Կասիլյասը մադրիդյան ակումբում հանդես է եկել 1998-ից 2015 թվականների ընթացքում:
«Հասկանում էի, որ իմ ժամանակ «Ռեալում» ավարտին է մոտենում: Թիմի ներսում տիրող մթնոլորտն այնքան էլ լավը չէր: Ես շատ եմ մտածել ապագայի մասին: «Արքայական ակումբից» հեռանալու որոշումը լավագույնն էր:
Ակումբից հեռանալու մասին մտքեր ունի դեռ 2014 թվականին, Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելուց հետո», - Կասիլյասի խոսքն է փոխանցել «AS»-ը: