ԱՄՆ-ում բանտարկյալը հրաժարվել է Օբամայի հրամանով վաղաժամ ազատման ծրագրից
ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի Առնոլդ Ջոնսոնը, ով պատիժ է կրում բանտերից մեկում` թմրանյութերի տարածման մեղադրանքով, դարձել է առաջին բանտարկյալը, ով հրաժարավել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով նախատեսված վաղաժամ ազատումից:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, դատավճռի համաձայն` տղամարդը բանտից կարող էր դուրս գալ միայն 2023-ին: Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները նրան բավականին շահավետ պայմաններ են առաջարկել, ըստ որի` նա ազատության մեջ կարող է հայտնվել 2019-ին և պետք է հարկադիր բուժում անցնի, որը ներառում է հասարակությունից մեկուսացում մի քանի ամսով:
Ջոնսոնը, սակայն, կտրականապես հրաժարվել է այդ բուժական ծրագրից: Նշվում է, որ տղամարդն ութ անգամ փորձել է վերջ դնել թմրանյութերի օգտագործմանը, սակայն փորձերն արդյունք չեն տվել: