«Գալայում» նման քննարկումներ չեն եղել. Լևոն Բարսեղյանը նոր դաշինքի ցուցակում Գյումրու ռեյտինգային թեկնածուն լինելու մասին
Մամուլում շրջանառվում է, որ «Գալա» կուսակցությունը շուտով միանալու է նորաստեղծ «Հանրապետություն»-«Քաղաքացիական պայմանագիր» -«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Եվ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքի ցուցակում Գյումրուց ռեյտինգային թեկնածուն կլինի Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Tert.am-ի հետ զրուցում Լևոն Բարսեղյանը նշեց, որ «Հանրապետություն»-«Քաղաքացիական պայմանագիր» -«Լուսավոր Հայաստան» դաշինքին միանալու վերաբերյալ «Գալայում» քննարկումներ, խոսակցություններ, առաջարկներ դեռ չեն եղել։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հետագայում դաշինք կազմելու պարագայում ինքը լինելու է Գյումրիից դաշինքի ռեյտինգային թեկնածուն, ապա Լևոն Բարսեղյանը նշեց, որ այդպիսի խոսակցություն ևս դեռ չեն ունեցել։
Ճշտող հարցին, այսինքն՝ այս տարբերակը չի բացառվում Լևոն Բարսեղյանը նշեց. «Ոչինչ չի բացառվում, բայց կրկնեմ՝ ես այդպիսի տեղեկությունների չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ մամուլն ինչու է այդպես գրել»։