Դուբայում էլիտար բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Դուբայի Palm Jumeira արհեստական կղզու վրա գտնվող Oceana էլիտար բնակելի համալիրի շենքերից մեկի բնակիչները տարհանվել են՝ լույս երեքշաբթի առաջացած ուժեղ հրդեհի պատճառով, որը մարել են քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները: Այդ մասին հայտնել է Դուբայի կառավարության մամուլի գրասենյակը Twitter-ի իր էջում, գրում է gulfnews.com-ը:
«Դուբայի քաղաքացիական ծառայությունը պայքարում է հրդեհի դեմ, որն առաջացել է Palm-ում գտնվող շենքում, և փորձում է երաշխավորել յուրաքանչյուրի անվտանգությունը: Շենքում տարհանում է իրականացվել, տուժածներ չկան»,- ավելի վաղ հայտնել են մամուլի գրասենյակում:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունում հայտնել են, որ կրակը տարածվել է 14-հարկանի շենքի ինը հարկերում, և ենթադրվում է, որ բռնկվել է վերջին հարկում:
Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով վիրավորներ չկան: