Boeing-ը կկրճատի Boeing 777 ինքնաթիռների արտադրությունը
Ամերիկյան Boeing կորպորացիան կկրճատի Boeing 777 օդանավերի արտադրության ծավալը, ինչը պայմանավորված է օդային փոխադրամիջոցների հանդեպ պահանջարկի անկմամբ:
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այսուհետ Boeing-ն ամսական 7-ի փոխարեն 5 օդանավ կարտադրի:
Չի բացառվում նաև, որ արտադրության ծավալի նվազեցումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Iran Air ավիաընկերությունը Boeing-ի հետ խոշոր պայմանագիր էր կնքել 80 ինքնաթիռ գնելու վերաբերյալ: