Պիկեն քննադատել է ԶԼՄ-ներին
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն քննադատել է որոշ ԶԼՄ-ներին ոչ օբյեկտիվ աշխատանքի համար:
«Ակումբները և ֆուտբոլիստները վերջին շրջանում զգացել են, որ որոշ ԶԼՄ-ներ գրոհում են իրենց: Նրանք մարզական լրագրությամբ չեն զբաղվում: Ճիշտ է, գիտեմ, որ կան արժանի լրագրողներ, ովքեր իրենց աշխատանքն ազնիվ են կատարում:
Սակայն այսօր արագությունը նախընտրում են ճշգրտությանը և ճշմարտությանը: Ֆուտբոլիստներն ավելի շատ են անկախանում մամուլից և ավելի քիչ օգտագործում դա: Մեզնից ոմանք սոցիալական կայքերում ավելի շատ հետևորդ ունեն, քան Իսպանիայի ամենաընթերցվող թերթը»,- Պիկեի խոսքը մեջբերում է «Panenka»-ն: