Սարավան-Զանգեր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի 18 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: