Մեխիկոյի արքեպիսկոպոսը խնդրել է Տիրամորը մեղմել Թրամփի սիրտը
Մեխիկոյի արքեպիսկոպոս Նորբերտո Ռիվերան դիմել է Գվադելուպյան Տիրամորը՝ խնդրելով մեղմել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սիրտը, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ Մեքսիկայում երկրի երկնային հովանավորին նվիրված տոնակատարություններ են անցկացվում:
Տոնակատարություններից մեկի ժամանակ արքեպիսկոպոսը դիմել է Մարիամ Աստվածածնին՝ խնդրելով, որ Թրամփը, ի դեմս մեքսիկացիների, տեսնի եղբայրների, ինչպես նաև հանդուրժող ու մեծահոգի լինի հատկապես մեքսիկացի ներգաղթյալների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր ղեկավարն իր նախընտրական քարոզարշացվի ժամանակ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում հսկայական պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին՝ մեքսիկացի ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով:
Թրամփը նաև ասել էր, որ ստիպելու է Մեքսիկայի իշխանություններին վճարել պատի կառուցման համար: