Վատցկեն հայտնել է ընթացիկ մրցաշրջանում Բորուսիայի գլխավոր նպատակը
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հայտնել է ընթացիկ մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակը:
«Բորուսիայի» նպատակն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է: Ամռանը հասկանում էինք, որ կադրային կորուստների և կազմի երիտասարդացման պատճառով մեզ բարդություններ են սպասվում:
Միշտ ազնվորեն ասել ենք այդ մասին: Այդ պատճառով նկատի ունեինք դժվարությունները, որոնք կապված են «Բորուսիայի» զարգացման հետ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Bild»-ը:
Բունդեսլիգայի 14-րդ տուրից հետո «Բորուսիան» վաստակած 25 միավորով 6-րդ տեղում է: