Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2016

Արմեն Վիրաբյանին, ում մեղսագրվում է Բաքվին հանձնվելու մտադրություն, ներքաշել են ինչ-որ կեղտոտ մանիպուլյացիաների մեջ. Դավիթ Սանասարյան

0

 

Տեղեկությունները, որ Արմեն Վիրաբյան անուն-ազգանունով քաղաքացիական ակտիվիստը ու Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին վստահված անձը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում, պարզապես Վահան Մարտիրոսյան անուն-ազգանունով դավաճանը նրան ներքաշել է ինչ-որ կեղտոտ մանիպուլյացիաների մեջ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով այսօր խոսել է Գերմանիայում գտնվող Արմենի հետ:

«Նա, իհարկե, Գերմանիայում է , չի պատրաստվում գնալ Բաքու ու, ինչպես ես հասկացա, իրեն գցել են ինչ-որ մանիպուլյացիաների  մեջ, որ ինչ-որ հայտարարության միանա խաղաղություն քարոզելու վերաբերյալ…  մենք իր հետ  խոսեցինք  ու հասկացանք, թե  ում հետ են ուզում խաղաղություն»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Haqqin az-ը երեկ  տեղեկացրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին ու Վահան Մարտիրոսյանին կմիանա ևս մեկ հայ՝ Արմեն Վիրաբյանը:

Դավիթ Սանասարյանը Արմեն Վիրաբյանից պարզել է, որ նա այդ պատմության մեջ հայտնվել է  Սյուզան Ջաղինյանի ու Վահան Մարտիրոսյանի հետ գրագրության մեջ հայտնվելու հետևանքով՝ կապված սահմաններին խաղաղության քարոզի հետ: Սակայն Դավիթն Արմենի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այդ  հայտարարության մեջ կա նաև խոսք տարածքների հանձնման մասին, ինչին ի պատասխան Արմենն ասել է, որ  մաս չի կարող կազմել դավաճանության: 

«Նա այս մասին վիդեոուղերձում, որը կլինի, հստակ կասի։ Նա  ողջ գիշեր վիճաբանությունների  է մեջ է եղել: Իմ համար մի բան է հստակ, որ վահանմարտիրոսյանները կոնկրետ աշխատանք են տանում, որ հնարավոր լինի, ինչ-որ մեկի թյուրըմբռնումը  կամ  կիսատ  համաձայնությունը շրջանառության մեջ դնել, որ էս  ինֆորմացիաները շրջանառվեն ու  իրենք  փող աշխատեն: Եվ ես վստահ եմ, որ ադրբեջանական կոնկրետ քարոզ ա Հայաստանում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ Արմենի հետ կապ է հաստատել  Վահան Մարտիրոսյանը, բայց չգիտի, թե որ երկրից:

Հիշեցնենք, որ վերջինիս Բաքուն արտահանձնել է ինչ-որ երրորդ երկրի:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց  նաև, որ  ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ  կազմվում էր  թարգմանիչների  խումբ` Պաշտպանության նախարարության  նյութերը տարբեր լեզուներով թարգմանելու համար, Արմեն Վիրաբյանն իրեն գիշեր-ցերեկ օգնել է` ֆիններեն ու անգլերեն թարգմանելով:   

Նշենք, որ երեկ երեկոյան Tert.am զանգահարել նաև Արմենի եղբայրը` Արա Վիրաբյանը և  մոտավորապես նույն բանը հայտնել: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Надежда Бабкина

"7Дней": певицу Бабкину заметили с молодым помощником после разрыва с мужем



Москва

Источник энергии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net