Դադարեցվում է միկրոավտոբուսային թիվ 69 երթուղու աշխատանքը
2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։