Մանչեսթեր Յունայթեդը շնորհավորել է Ռոնալդուին (ֆոտո)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
31-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերցիների կազմում է հանդես եկել 2003-ից 2009 թվականներին, իսկ 2008-ին ստացել է առաջին «Ոսկե գնդակը»:
«Շնորհավորում ենք Կրիշտիանու Ռոնալդուին, ով նվաճել է «Ոսկե գնդակը» չորրորդ անգամ»,- գրված է ակումբի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քանակներով Ռոնալդուն զիջում է միայն կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին` 5: