Վանաձորի ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով
Այսօր` դեկտեմբերի 13-ին նշանակված Վանաձորի ավանագու նիստը ևս չի կայացել քվորումի բացակայության պատժառով:
Tert.am –ին այս մասին հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Հարցին, թե ինչ հույսով էին հրավիրել, վերջինս պատասխանեց. «Այն հույսով, որ նրանց մոտ կարթնանա քաղաքի նկատմամբ պարտքի զգացումը»:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում էին` Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2016 թվականի դեկտեմբերի 05-ին Վանաձոր համայնքի Ուկրշին տնակային ավանի թիվ 4 բարաքի հրդեհվելուց հետո անօթևան մնացած ընտանիքներին աջակցելու մասին հարցերը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը զգուշացրել էր, որ բոյկոտն ուժի մեջ է և հավելել, որ
պատրաստ են բնակիչներին իրենց միջոցներից՝ ոչ քաղաքի բյուջեի, հենց այս չափով օգնություն տրամադրել:
Մամիկոն Ասլանյանն այս կապակցությամբ ասաց. «Է թող տան, ամեն ինչի համար փո՞ղ են տալու: Փողը տանք, բերենք քաղաքը փակենք (բյուջեն)»: