Instagram-ում ուղիղ տեսահեռարձակման գործառույթ է հայտնվել
Instagram բջջային հավելվածը պաշտոնապես ավելացրել է ուղիղ տեսահեռարձակման գործառույթ, որն այժմ հասանելի է ԱՄՆ բոլոր բնակիչներին, հայտնում է TechCrunch առցանց պորտալը:
Օգտատերերը կկարողանան սկսել հեռարձակումը՝ սեղմելով հավելվածում հատուկ կոճակը, որը կհայտնվի հավելվածը թարմացնելուց հետո: Տեսահեռարձակումը կսահմանափակվի մեկ ժամով: Ընդ որում՝ այն չի պահպանվում սերվերներում, այդ պատճառով տեսանյութը ևս մեկ անգամ դիտել հնարավոր չէ:
Դրանում է հիմնական տարբերությունը համանման ծառայություններից, ինչպիսին են Facebook Live-ը և Periscope-ը, որոնց օգտատերերը կարող են հեռարձակումը «հետ տալ» կամ այն դիտել ավելի ուշ, գրում է TechCrunch-ը:
Ինչպես նշում է պորտալը, Instagram-ի նոր գործառույթից կկարողանան օգտվել միայն ԱՄՆ-ի բնակիչները: Առաջիկա շաբաթներին նորարարությունը, ինչպես սպասվում է, հասանելի կլինի նաև այլ երկրներում: