Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2016

Հալեպի 5-ամյա դժոխքն ու փառավոր հաղթանակը. Հալեպի պատերազմի տարեգրությունն ու հայ համայնքը (տեսանյութ, լուսանկարներ)

0

Դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։

Ազատագրված Հալեպը ցնծացել է մինչ առավոտ, քաղաքի մի շարք հատվածներում տոնախմբությունները դեռ շարունակվում են: Եվ նրանց ցնծությունը հասկանալի է ու արդարացված. հալեպցիների ժամանակակից սերունդը կարող է իրավամբ հպարտանալ, որ նրանք կարողացել են հաղթահարել Հալեպի 5-ամյա դժոխքը:

2012թ.-ի օգոստոսից Հալեպի արևելյան հատվածը գտնվում էր տարբեր զինված խմբավորումների հսկողության տակ: Ժամանակի ընթացքում «Սիրիական ազատ բանակ» խմբավորման ընդդիմադիրներին փոխարինելու եկան «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, սակայն խնդրի բուն էությունը դրանից չփոխվեց. մահը, ավերը, մշտական վախն ու զանգվածային արտագաղթը Հալեպի առօրյայի մշտական բաղադրիչն էին ընդհուպ մինչև 2016թ.-ի աշուն, երբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերն իրենց դաշնակիցների հետ լայնածավալ ու վճռական հարձակման անցան Հալեպի արևելքում:

Այս ընթացքում սիրիական բանակի առաջխաղացմանը զուգահեռ իր օդային հարձակումներն ինտենսիվացրած «Ջեբհաթ ան- Նուսրան» վերջին, սակայն թերևս ամենաաղետալի կորուստները պատճառեց Հալեպի խաղաղ բնակչությանը:

Նշենք, որ զինյալ ահաբեկիչների հենց այս գործողությունների հետևանքով 2016թ.-ի սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացավ 6, վիրավորվեց 10 հայ:

Related image

Օրեր անց` հոկտեմբերի 4-ի հրթիռակոծության ժամանակ մահացավ ևս 3 հայ: 

Ի դեպ, հոկտեմբերի 4-ին մահացածները Հալեպի հայաշատ թաղամասերում ձևավորված ինքնապաշտպանական ջոկատների կամավորներ էին. երիտասարդները մահացան զենքը ձեռքին:





Նոյեմբերի 27-ին սիրիական բանակն ազգային ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ ազատագրել է Հալեպի արևելյան և հյուսիս-արևելյան մի շարք շրջաններ, որոնք կազմում էին Արևելյան Հալեպի շուրջ 50 տոկոսը: Ազատագրված շրջանների թվում էր նաև Բուսթան Փաշան, որտեղ գտնվում են Հալեպի հայ արհեստավորների մեծ մասի արհեստանոցները։

Բուսթան Փաշայի ազատագրմամբ վերջ դրվեց նաև Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի ինտենսիվ հրթիռակոծություններին, քանի որ շուրջ 4 տարի է՝ զինված ահաբեկիչները հենց Բուսթան Փաշայի դիրքերից էին ռմբակոծում հայաշատ այս թաղամասը:

Image result for aleppo assad army



Սիրիական բանակի գլխավոր հրամանատարությունը, կոչ անելով զինյալ ահաբեկիչներին վայր դնել զենքն ու միանալ ազգային հաշտեցման գործընթացին, հայտարարեց, որ ամբողջ Հալեպի տարածքն ազատ կկարողանա շնչել արդեն մոտ ապագայում:

Հալեպի համար պատմական այդ օրը` դեկտեմբերի 12-ին, քնել չկարողացավ ոչ մի հալեպցի: Սիրիայում և աշխարհի բոլոր ծայրերում ապաստանած հալեպցի փախստականները շունչները պահած են սպասել սիրիական բանակի և Հալեպի ժողովրդի վերջնական ու այդքան բաղձալի հաղթանակին: Կեսգիշերին մոտ սիրիական պետական ԶԼՄ-ները պաշտոնապես հայտարարեցին Հալեպի ամբողջ տարածքից ահաբեկիչների վերջնական մաքրման մասին:



Ազատագրված շրջաններում Հալեպի քաղաքապետարանը մեծ թափով ձեռնամուխ է եղել վերականգնողական աշխատանքներին, մաքրվում են փողոցները, կարգավորվում երթևեկությունը, վերականգնվում ջրի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումը:

Այս ամենի հետ մեկտեղ Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել արդեն մոտ օրերս: 

Անշուշտ, գրեթե ամբողջությամբ ավերակ դարձած Հալեպի լիիրավ վերակառուցումը կպահանջի տարիներ, և հալեպցիներն իրենք էլ դժվարանում են հստակ կանխատեսումներ անել, քանի որ նյութական վնասների չափն ահռելի է. զինյալների անողորմ հարձակումներից չի խուսափել գրեթե ոչ մի փողոց: Միայն 2013թ.-ի մարտ ամսվա տվյալներով՝ Հալեպում զինված բախումների հետևանքով տուժել էր 40 000 բնակելի տուն, 1000 դպրոց, 52 մզկիթ:

Սակայն է՛լ ավելի մեծ են Հալեպի մարդկային կորուստները, որոնք ի տարբերություն նյութականի` անդառնալի են: Միայն 2014թ.-ի տվյալներով՝ Հալեպում զոհերի թիվը կազմել է 31 932 խաղաղ բնակիչ:

Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Բողիկյան-Չիլափոշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական համայնքը Հալեպի պատերազմի ամբողջ ընթացքում գրանցել է 128 կորուստ, հայ համայնքից վիրավորվել է 379 հոգի:

Սիրիական բանակի կազմում պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է 32 հայազգի զինվոր: Զոհերի թվում կան թե՛ ժամկետային զինծառայողներ, թե՛ կամավորական ջոկատների անդամներ:

Image result for սիրիական բանակի հայ զինվորը

Image result for armenian soldier in syrian army

Հալեպի պատերազմի ընթացքում քաղաքից ստիպված եղավ արտագաղթել հայ համայնքի գրեթե կեսը, նրանց մեծ մասն ապաստանեց Հայաստանում, ոմանք տեղափոխվեցին արևմտաեվրոպական երկրներ և Կանադա, մի մասն էլ ժամանակավոր ապաստան գտավ հարևան Լիբանանում կամ Սիրիայի այլ նահանգներում:

Ըստ Չիլափոշյանի` դեռ վաղ է խոսել քաղաքի բնակիչների զանգվածային վերադարձի մասին, նրա խոսքով` հայկական համայնքի դեպքում շատ ավելի հավանական է, որ Հալեպ կվերադառնան այն հայերը, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Սիրիայի այլ` առավել անվտանգ նահանգներում և Լիբանանում:

«Գանձասարի» խմբագիրը նաև ընդգծեց, որ ազատագրման մասին հայտարարությունները վերաբերում են հենց Հալեպ քաղաքին, բայց ոչ Հալեպ նագանգին, որի մի շարք գյուղերում դեռ կան զինյալ ահաբեկիչներ:


 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз


Спорт в России и мире
Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова вышла в четвертьфинал турнира WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

О вызовах и возможностях России достижения углеродной нейтральности на форуме «Экология» рассказала Н.В. Лукина





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

Александр Розенбаум поздравил коллектив областного онкодиспансера с Днем медицинского работника



Москва

В районе Москворечье-Сабурово обустроили площадку для выгула собак

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net