Ավստրալական բանկը սխալմամբ թույլ է տվել ուսանողուհուն 4.6 մլն դոլար ծախսել (լուսանկարներ)
Մալայզիացի ուսանողուհի Կրիստին Ժանքսին Լին Սիդնեյում կանգնել է դատարանի առաջ։ Բանն այն է, որ ավստրալական Westpac բանկը սխալմամբ աղջկան անսահմանափակ օվերդրաֆտի հնարավորություն է տվել՝ դրդելով նրան չնախատեսված ճոխ գնումների: «Երկնքից ընկած» հնարավորությունը ստանալուց հետո Լին 4.6 մլն դոլար է ծախսել՝ գնելով լյուքս դասի ապրանքներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 21-ամյա մալայզիացին դատարան է ներկայացել փաստաբանի հետ, որը պնդել է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ:
«Վստահ եմ, որ պաշտպանյալս արդարացվելու է»,-ասել է Հյուգո Ասթոնը: Մինչդեռ Westpac-ի ներկայացուցիչները ևս ասել են, որ դատարանից ակնկալում են արդարացի վճիռ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ աղջկան ձերբակալել են ընթացիկ տարվա մայիսին՝ Սիդնեյի օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր Մալայզիա մեկնել:
Սիդնեյի համալսարանի ինժեներական ֆակուլտետում սովորող ուսանողուհին անսահմանափակ օվերդրաֆտը ստացել էր 2012թ., սակայն այդ մասին իմացել է միայն 2014թ., ինչից հետո հաջորդ 11 ամսվա ընթացքում ծախսել է 4.6 մլն դոլար: Նշվում է, որ միայն 1 օրում Լին Սիդնեյի Christian Dior խանութում ծախսել է 220.000 դոլար:
Սակայն, երբ 2015թ. ապրիլին բանկի աշխատողներից մեկը պարզել է տեղի ունեցած սխալմունքը, զանգահարել է Լիին ու պահանջել փոխհատուցել տրամադրված միլիոնները:
Մինչդեռ աղջիկը հրաժարվել է՝ ասելով, որ կարծել է, թե այդ գումարն իր հաշվին ծնողներն են փոխանցել:
Ստորև The Daily Mail-ը ծավալուն ֆոտոշարքով ներկայացրել է աղջկա շքեղ գնումների մի մասը.