Վրաերթ Ազատության պողոտայում
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ Հագուստի աշխարհ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, Գ. Չ.-ը KIA sportage մակնիշի 34 QC 220 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Ֆ. Բ.-ին:
Փրկարարները Ֆ. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սբ. Գր. Լուսավորիչ ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: