Թենիսիստ Էնդի Մարեյը կարող է ասպետի կոչում ստանալ
Աշխարհի առաջին ռակետ, շոտլանդացի Էնդի Մարեյը հավակնում է ասպետի կոչում ստանալուն,- տեղեկացնում է «The Times»-ը:
«Ուիմբլդոնի» և Օլիմպիական խաղերի չեմպիոնն արդեն հանդիսանում է Բրիտանական կայսրության շքանշանի սպա և կարող է ասպետ դառնալ ամանորյա ավանդական կոչումների բաշխման ժամանակ:
Հաղորդվում է, որ Մարեյին ասպետի կոչում հանձնելու որոշումը դեռ վերջնական չէ:
Ավելի վաղ շոտլանդացին հայտնել էր, որ դեռ չափազանց երիտասարդ է ասպետի կոչում ստանալու համար: