Տոտենհեմի նախկին հարձակվողը քննադատել է Դենի Ռոուզին թույլ տված խախտման համար
Անգլիական «Տոտենհեմի» նախկին հարձակվող Գարթ Կրուկսը մեղադրել է պաշտպան Դենի Ռոուզին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վնասվածք հասցնելու համար:
«Բոլորից շատ զարմացած էի, որ Հենրիխ Մխիթարյանն այդքան բարդ էր հարմարվում «Մանչեսթեր Յունայթեդին»: Նրա տաղանդը դեռ տեսել եմ «Բորուսիայում» և մտածեցի. «Ինչպիսի հիանալի ձեռքբերում է»:
Առաջին խաղում նրա գործողություններն ապացուցեցին, որ Պրեմիեր լիգան այգում զբոսանք չէ, և ֆուտբոլիստը վճարեց ոչ այնքան լավ մեկնարկի համար:
Այնուամենայնիվ, այս շաբաթ մեծ հաջողությունների սկիզբն էր Հայաստանի հավաքականի խաղացողի համար: Սկզբից նրա գոլը և ելույթը «Զարյայի» դեմ, իսկ հետո «Տոտենհեմի» հետ նրա հանդիպումը, որն ավելի տպավորիչ էր:
Այնքան ափսոս է, որ «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզի նման վատ խախտումը թույլ չտվեց խաղի լավագույն ֆուտբոլիստին ավարտել հանդիպումը»,- Կրուկսի խոսքը մեջբերում է «Squawka»-ն: