Հարսանեկան ստորջրյա ֆոտոշարքեր՝ ավստրալացի լուսանկարչից (լուսանկարներ)
Ավստրալաբնակ տաղանդավոր լուսանկարիչ Դին Սանդերսոնը զբաղվում է հարսանեկան ֆոտոշարքերով, որոնք նկարահանում է արտասովոր միջավայրում՝ ջրում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սանդերսոնը պատմել է, որ ստորջրյա ֆոտոշարքերն իրականացնում է Մեքսիկայի առափնյա ջրերում:
Դատելով լուսանկարներից՝ արտասովոր միջավայրն ամենևին էլ չի խանգարում ավստրալացուն իր աշխատանքներում պահպանել անսահման սիրո ու ռոմանտիզմի զգացողությունները, որոնք հատուկ են ավանդական հարսանեկան ֆոտոշարքերին:
«Այնքան շատ եմ ստորջրյա ֆոտոշարքեր իրականացրել, որ նույնիսկ չեմ կարող դրանց ստույգ թիվը նշել: Դա ուղղակի զարմանալի աշխատանք է»,-պատմել է ավստրալացին:
Նա նաև մանրամասնել է, որ ջրի տակ գտնվելու ընթացքում հարսն ու փեսան կրում են թթվածին մատակարարող հատուկ դիմակներ, սակայն նկարահանվելու պահին հանում են դրանք: