Շվեյցարիայում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելը
Շվեյցարիայում շաբաթ շահագործման է հանձնվել Գոտարդյան երկաթգծային թունելը, որն ամենաերկարն է աշխարհում:
Ինչպես ներկայացնում է DW.com-ը, առաջին գնացքը, որն անցել է հունիսին բացված թունելով, բեռնափոխադրումների գնացք է եղել, որը Բազելից ուղևորվել է Լուգանո: Նշանակման վայր հասնելուն պես գնացքը երաժշտությամբ են դիմավորել:
Բեռնատար գնացքին հետևել է առաջին ուղևորատար գնացքը, որը Ցյուրիխից մեկնել է իտալական Մոնցա քաղաք:
Գոտարդյան թունելի երկարությունը կազմում է 57 կմ: Այն դարձել է աշխարհի ամենաերկար երկաթգծային թունելը` շրջանցելով ճապոնական Սեյկան թունելին, որի երկարությունը կազմում է 53.9 կմ և որը միացնում է Հոկայդո և Հոնսյու կղզիները:
Գոտարդյան թունելի շինարարությունն սկսվել է 17 տարի առաջ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 12 մլրդ շվեյցարական ֆրանկ (10,9 մլրդ եվրո):