Մանչեսթեր Յունայթեդ - Տոտենհեմ՝ 1 ։ 0 (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է «Տոտենհեմի» հետ:
19.56
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստանում և լքում խաղադաշտը։
18.50
Հանդիպման 29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը: Սա 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն է Պրեմիեր լիգայում:
18.15
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է «Տոտենհեմի» հետ:
Մրցող թիմերի կազմերն են.
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Դարմիան, Կերիկ, Էրերա, Մխիթարյան, Պոգբա, Մարսիալ, Իբրահիմովիչ։
«Տոտենհեմ». Լյորիս, Ուոքեր, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Ռոուս, Վանյամա, Դեմբելե, Էրիկսեն, Դելե Ալի, Սոն, Քեյն։