Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2016

Փարիզում տեղի է ունեցել եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների ամենամյա խորհրդակցությունը

0

Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցություն է անցկացրել:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ամփոփվեցին 2016թ. կատարված աշխատանքները, նախարար Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն դարձվեց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տնտեսական բաղադրիչին, ներդրումների խրախուսման, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերին։ Դեսպանները ներկայացրին այս ուղղությամբ իրենց կողմից իրականացվող աշխատանքները, արձանագրված արդյունքները և ծրագրվող քայլերը։

Հանդիպմանը կարևոր տեղ էր հատկացված Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին՝ ուղղված Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանը, բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Այս համատեքստում ընդգծվեցին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ ամրագրված դրույթները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։

Խորհրդակցությանը քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, Անտանանարիվուում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Արծարծվեցին եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների գործունեությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեությանն՝ ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարարական կառույցների հետ աշխատանքներին»։

Եվրոպայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ԱԳ նախարարին զեկուցեցին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Խորհրդակցությանն արծարծվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, այդ համատեքստում քննարկվեցին սիրիահայությանն աջակցության ցուցաբերմանն առնչվող հարցերը։

Անդրադարձ կատարվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդրիներին և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Определилась первая соперница Рыбакиной на Ролан Гаррос


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Утиные выводки направились из гнезд в водоемы столицы





Путин в России и мире
Москва

Москва не собирается просить о восстановлении порушенных Токио двусторонних отношений


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко во время визита главы РФ в Минск работали и общались 14 часов




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Рогов рассказал о последствиях сброса воды на ДнепроГЭС


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Спектакль "Курочка ряба" театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети



Москва

Путин посетит Узбекистан с государственным визитом

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net