Աշխարհի տարօրինակ աշխատանքներից մեկը. պահպանել Ջոն Լենոնի արձանի ակնոցը Կուբայում
Կուբայի բնակչուհի Ալեիդա Ռոդրիգես Պեդրասան ամեն կատարում է աշխարհի ամենաարտասովոր աշխատաքներից մեկը` հսկելով Ջոն Լենոնի արձանը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Կուբայի կառավարությունը անսովոր հաստիքի համար ամսական 254 կուբայական պեսո է վճարում` համոզված լինելու համար, որ Հավանայում տեղադրված արձանի ակնոցը միշտ տեղում կլինի, որպեսզի զբոսաշրջիկները ցանկացած պահի կարողանան լուսանկարվել քանդակի կողքին:
1964-ին Ֆիդել Կաստրոն արգելք էր սահմանել Կուբայում Beatles-ի երաժշտությունը լսելու համար` որպես կապիտալիզմի դեմ իր մշտական պատերազմի մի մաս: Սակայն լիվերպուլյան քառյակն այնքան հանրաճանաչ էր դարձել, որ կուբացիները շարունակում էին ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով երկիր ներմուծված ձայնասկավառակները:
Ավելի ուշ, երբ Լենոնը աչքի ընկավ իր քաղաքական այլախոհ դիրքորոշմամբ` քննադատելով ԱՄՆ-ին այլ երկրների գործերին միջամտելու համար, երաժիշտը մեծ ընդունելության արժանացավ Կաստրոյի կողմից: 2000 թվականին` Լենոնի մահվան 20-ամյա տարելիցի առթիվ Լենոնի անունը կրող Հավանայի այգում Կաստրոյի հրամանով բացվեց լեգենդար երաժիշտի բրոնզե արձանը: