Ռուսական դեսանտային ռազմանավը մտել է Միջերկրական ծով
ՌԴ Բալթյան նավատորմի «Կորոլև» մեծ դեսանտային նավը, որը բեռնավորված ուղևորվում է Սիրիա, շաբաթ, անցնելով սևծովյան նեղուցներով, հասել է Միջերկրական ծովի ջրերին:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները` հրապարակելով նավի լուսանկարներ Բոսֆորի նեղուցն անցնելիս:
Թուրքական կայքերի հաղորդմամբ` Նովորոսիյսկից դուրս եկած նավն ուղևորվում է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված է Միջերկրական ծովում ՌԴ ռազմական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը: Նշվում է նաև, որ նավի ընթացքից կարելի է ենթադրել, որ այն ծանրաբեռնված է եղել:
Նախօրեին սևծովյան նեղուցներով Սիրիա ուղևորվելու ճանապարհին Միջերկրական ծովում ևս մեկ ռուսական նավ է նկատվել: