Ջոնի Դեփը երկրորդ անգամ ճանաչվել է Հոլիվուդի չափից ավել վարձատրվող դերասանը. տասնյակում են նաև Ուիլ Սմիթը, Քլունին և Բրեդլի Քուփերը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է չափից ավել վճարված դերասանների ցուցակն` ըստ Forbes ամսագրի:
Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, 53-ամյա դերասանը երկրորդ անգամ ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է «Ալիսը հայելու աշխարհում» ֆիլմի ունեցած մեծ հաջողության և դրանից ստացած եկամտի շնորհիվ:
Անցյալ տարի նրան մեծ հաջողություն էր բերել «Սև պատարագ» ֆիլմը, իսկ հաջորդ տարվա կանխատեսումներն ասոցացվում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի շարունակության հետ:
Forbesի ամբողջական տասնյակն այսպիսի տեսք ունի. Ջոնի Դեփ, Ուիլ Սմիթ, Չենինգ Տատում, Ուիլ ֆարել, Ջորջ Քլունի, Ադամ Սենդլեր, Մարկ Ուոլբերգ, Լեոնարդո ԴիԿապրիո, Ջուլիա Ռոբերթս, Բրեդլի Քուփեր: