Չինական NextEV-ը աշխատում է Tesla Model X-ի մրցակցի ստեղծման ուղղությամբ
Չինական NextEV ընկերությունը, որը ներկայացրել էր 1360 ձիաուժ հզորությամբ Nio EP9 հիպերքարը, մտադիր է էլեկտրական քրոսովեր կառուցել, որը կմրցակցի Telsa-ի Model X մակնիշի էլեկտրամեքենայի հետ:
Ինչպես նշում է Motor.ru-ն` վկայակոչելով ընկերության ղեկավար Ջեք Չենգին, նորագույն մեքենան գնային առումով հավասարազոր կլինի Toyota-ին: Ամենագնացը համալրված կլինի մարտկոցների համալիրով, որի շնորհիվ մեքենան ավելի քան 530 կմ տարածություն կանցնի առանց վերալիցքավորման:
Քրոսովերը նախատեսված կլինի նախևառաջ ԱՄՆ-ի շուկայի համար: Վաճառքում նորույթը կհայտնվի 2018-ին կամ 2019-ի սկզբին: