Անչելոտի. Բավարիան դեռ չի իրականացրել իր առջև դրված նպատակը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի մասին:
Իտալացի մասնագետն ավելացրել է, որ իր թիմը տրամադրված է հաղթանակի:
««Բավարիայի» համար կարևոր է «Աթլետիկոյի» հետ հանդիպումը, մենք ցանկանում ենք ամրացնել վստահությունը մեր ուժերի հանդեպ:
Մենք դեռ չենք հասել մեր առջև դրված նպատակին և ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել վաղվա խաղում: Մոտիվացիան բարձր է, քանի որ մեր դեմ լուրջ մրցակից է խաղալու»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: