Պաշտոնական. Շապեկոենսեն՝ Կոպա Սուդամերիկայի հաղթող
ԿՈՆՄԵԲՈԼ-ը պաշտոնապես Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչել ողբերգական վթարի պատճառով զոհված բրազիլական «Շապեկոենսեին»:
Բացի այդ, «Շապեկոենսեն» կստանա նաև 1 մլն դոլար պարգևավճար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին բրազիլական ակումբը պետք է հանդիպեր «Աթլետիկո Նասյոնալի» հետ: Ավիավթարից հետո «Աթլետիկո Նասյոնալը» հրաժարվել է գավաթից: