Բորնմութը հաղթեց Լիվերպուլին` պարտվելով 2 գոլի տարբերությամբ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Բորնմութը» 4:3 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»:
Առաջին խաղակեսից հետո լիվերպուլցիները Մանեի և Օրիգի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի վերջնամասում տանտերերին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև ավելացված ժամանակի վերջին րոպեին հաղթանակ կորզել:
Յուրգեն Կլոպի թիմը 30 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բորնմութը» վաստակած 18 միավորով բարձրացավ երրորդ տեղ: