Մոուրինյու. Շատ գոհ եմ առանձին ֆուտբոլիստներից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Էվերթոնի» հետ ոչ-ոքի խաղալու մասին (1:1):
«Էվերթոնի» 11 մետրանոցը՞: Ոչինչ չունեմ ասելու, առանց մեկնաբանության:
Ավելի լավ էինք հանդես գալիս մրցակցից, արդյունքը ոչ մի բան չի արտացոլում: Ինչ-որ բան անելո՞ւ եմ հաջողությանը ձգելու համար: Ոչ: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես հիմա:
Շատ գոհ եմ առանձին ֆուտբոլիստներից, քանի որ կարճ ժամանակում 5 հանդիպում ենք անցկացրել ուժեղ մրցակիցների դեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC»-ն: