Իտալիայում հայտնաբրվել է աշխարհի ամենահին ձյունամուճակը
Գիտնականները իտալական Դոլոմիտյան Ալպերում հայտնաբերել են աշխարհի հնագույն ձյունամուճակը (խոր ձյան վրա քայլելու համար նախատեսված ձյունակրկնակոշիկը):
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պարզագույն ձյունամուճակ է, պատրաստված է կեչու փայտից և լարերից: Այն պատրաստվել է ուշ նեոլիթյան դարաշրջանում`մ.թ.ա. 3800-3700 թվականներին:
Գիտնականների խոսքով` սառույցն ու ցածր ջերմաստիճանը հիանալի պայմաններ են ստեղծել բնական նյութից պատրաստված կոշիկի պահպանման համար: