Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Новости за 14.09.2016

Հյուսիսային Իռլանդիայում Զիկա վիրուսի տարածման առաջին դեպքերն են գրանցվել

Tert.am (hy) 

Հյուսիսային Իռլանդիայում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերն են գրանցվել: Ինչպես հայտնում է The Independent-ը`վկայակոչելով Հանրային առողջապահության գործակալության խոսնակին, մի քանի հիվանդների մոտ Զիկա վիրուս է ախտորոշվել:

Վերջինիս խոսքով` Զիկա վիրուսի բուժման որոշակի միջոցներ չկան, միայն վիճակը թեթևացնող միջոցներ, ինչպես օրինակ ցավազրկողներն ու խոնավեցումը: Հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հեղուկ ըմպել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը... Читать дальше...

Լավրովն ու Քերին պայմանավորվել են Սիրիայում սահմանված հրադադարը երկարաձգել ևս 48 ժամով

Tert.am (hy) 

Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը երկարաձգել ևս 48 ժամով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին:

Վերջինիս խոսքով` քննարկումների ընթացքում Լավրովն ու Քերին համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու մասին: Նշվում է, որ դա անհրաժեշտ է հումանիտար օգնության բեռները Սիրիայի բնակչությանը հասցնելու... Читать дальше...

Ավստրալիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոալա է խաղադաշտ վազել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ավստրալիայում ֆոտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում կոալա է հայտնվել և սկսել վազվզել խոտածածկի վրա:

Կատարվածի տեսանյութը սեպտեմբերի 11-ին հայտնվել է Storyful News-ի յութուբյան ալիքում: Երեք օրում տեսանյութը ավելի քան 27 000 դիտում է ունեցել:

Ինչպես նշում է Sunshine Coast Daily-ն` ֆուտբոլային հանդիպմանը ներկա հանդիսականները ցանկանում էին, որ կենդանուն «խաղին մասնակցելու հանարավորություն ընձեռեն»:



One Direction խմբի նախկին մասնակիցը 23 տարեկանում ինքնակենսագրություն է թողարկում

Tert.am (hy) 

One Direction անգլո-իռլանդական երաժշտական խմբի նախկին մասնակից Զեյն Մալիկը 23 տարեկան հասակում ինքնակենսագրություն է թողարկում. հաղորդում է The Guardian-ը:

Ինչպես նշում է Penguin Random House հրատարակչությունը, «Զեյն» մեմուարները լույս կտեսնեն նոյեմբերի 1-ին:

«Ես պատրաստվում եմ ցույց տալ ձեզ այնքան, ինչքան կարող եմ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ինձ դատել իմ սեփական պայմաններով, այլ ոչ թե հիմնվելով լրատվամիջոցների կամ մարդկանց ասածների վրա»,- հայտնել է Մալիկը:

Աղբյուրը մանրամասնում է... Читать дальше...

Против фильма о Геноциде армян «Обещание» начата электронная кампания

Tert.am (hy) 

 Направленный на отрицание Геноцида армян механизм начал электронную пропаганду против созданного при финансовой поддержке американского миллиардера армянского происхождения Кирка Керкоряна фильма «Обещание» (The Promise).

Читать дальше...

Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է Փիթեր Գեբրիելի տեսահոլովակում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է բրիտանացի երաժիշտ Փիթեր Գեբրիելի տեսահոլովակում:

Ինչպես նշում է Rolling Stone-ը, «Սնոուդեն» ֆիլմի The Veil երգի տեսահոլովակը հրապարակվել է Փիթեր Գեբրիելի YouTube ալիքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան:

Լեհ նկարչուհին խմբագրում է համացանցի հայտնի լուսանկարներն ու ծիծաղաշարժ պատմություններ ստեղծում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Լեհ նկարչուհի Յուլիա Բոժուցկան երազել է ջութակահարուհի դառնալ, սակայն ձեռքի վնասվածքը փոխել է նրա պլանները: Նա սկսել է համացանցում գտնված լուսանկարները թվային խմբագրության ենթարկել ու ծիծաղաշարժ պատմություններ ստեղծել:

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, նկարչուհու երևակայական աշխարհում հսկայական աղջիկն ինքնաթիռ է բռնում, իսկ հինավուրց քանդակը լողազգեստ է կրում:

В Испании машинист остановил поезд посреди пути, поскольку закончился его рабочий день

Tert.am (hy) 

Машинист в Испании остановил высокоскоростной пассажирский поезд, не доехав до пункта следования, поскольку его рабочий день закончился. Об этом сообщила газета La Vanguardia, передает tass.ru.

Читать дальше...



Նախորդ տարի ծովային ճանապարհով Իսպանիա է ժամանել ավելի քան 5.000 ներգաղթյալ

Tert.am (hy) 

Ծովային ճանապարհով 2015-ին Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների հոսքն ավելացել է 16.7%-ով` համեմատած նախորդ տարվա, վկայում են երկրի ՆԳՆ տվյալները. փոխանցում է РИА Новости-ն:

Ընդհանուր, գերատեսչության տվյալների համաձայն, նախորդ տարի Իսպանիա է ժամանել 5.312 անօրինական ներգաղթյալ, 2014-ին` 4552 մարդ:

Այդ քանակի ավելացումը կապված է Իսպանիայի վրա ուժեղ միգրացիոն ճնշման հետ, որը տեղի է ունենում վերջին տարիներին, և Սիրիայից ժամանող փախստականների հոսքերի հետ, ասվում է հաղորդագրությունում:

Իսպանիայի... Читать дальше...

Իրավապաշտպանները Բարաք Օբամային կոչ են արել ներում շնորհել Էդվարդ Սնոուդենին

Tert.am (hy) 

Երեք ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել ներում շնորհել Ռուսաստանում բնակվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նման կոչով հանդես են եկել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները, որոնք օնլայն խնդրագիր են կազմել` պահանջելով պաշտոնապես ներում շնորհել իրազեկիչին:

Սնոուդենը... Читать дальше...

Ռուսաստանը կասկածում է, որ ԱՄՆ-ն կարողանում է տարբերակել ԻՊ-ի ահաբեկիչներին սիրիացի ընդդիմադիրներից

Tert.am (hy) 

Ռուսաստանը կասկածի տակ է առել ահաբեկիչներին սիրիացի ընդդիմադիրներից տարբերակելու ԱՄՆ-ի ունակությունն իր պարտականությունները կատարելիս: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:

«Ընդհակառակը, կա միտում ահաբեկիչներին միավորելու, ինչի մասին վկայում են ռմբակոծությունների թվի ավելացումը», - ասել է վերջինս:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է ԱՄՆ-ի հետ... Читать дальше...

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանապարհ է հարթում ԻՊ-ի կողմից սպանված ֆրանսիացի քահանայի սրբադասման համար

Tert.am (hy) 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը որպես «նահատակ» է բնութագրել Ֆրանսիայի Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե-ում իսլամիստ ահաբեկիչների կողմից սպանված ֆրանսիացի քահանա Ժակ Ամելիին` կանխատեսելով, որ նրան մի օր կսրբադասեն:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը` Վատիկանի մատուռում ելույթ ունենալով` Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Աստծո անունով սպանություն իրականացնող ցանկացած մարդ «սատանայական» է:

«Աշխարհը պետք է խիզախություն ունենա ասելու ճշմարտությունը. Աստծո անունից սպանելը սատանայական արարք է», - ասել է քահանայապետը:

«Նա... Читать дальше...

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դեմ էլեկտրոնային արշավ է սկսվել

Tert.am (hy) 

Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված մեխանիզմն արդեն էլեկտրոնային արշավ է սկսել երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի դեմ:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` նրանք կոտրել են ֆիլմի գլխավոր էջը IMDB կայքում (ֆիլմերի ինտերնետային տվյալների բազա):

Մոտ 65 000 մարդ ցածր և բացասական գնահատական է տվել ֆիլմին` կինոնկարի դիրքն ու արժեքը նվազեցնելու նպատակով: Առանց ֆիլմը դիտելու նման գնահատական տալը, այն էլ նման քանակությամբ՝ խոսում է կանխամտածված քարոզարշավի իրագործման մասին:

Հիշեցնենք... Читать дальше...

Ցյուրիխը ճանաչվել է մոլորակի «ամենականաչ» քաղաք

Tert.am (hy) 

Նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն` Ցյուրիխը ճանաչվել է մոլորակի «ամենականաչ» քաղաքը: Euromag-ի փոխանցմամբ` պատվավոր կոչումը շվեյցարական քաղաքն ստացել է իր չգերազանցված էկոլոգիական նվաճումների համար:

Ցյուրիխը բավականին լուրջ մրցակիցների է շրջանցել` գլխավորելով Arcadis խորհրդատվական ընկերության կազմած Sustainable Cities Index (Քաղաքների կայունության ինդեքս) վարկանշային աղյուսակը, որում աշխարհի 100 խոշորագույն քաղաքները գնահատվել են 32 չափորոշիչներով:

Առաջատար հնգյակում Ցյուրիխին հաջորդում են Սինգապուրը... Читать дальше...

«ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է ինքնագնաց ավտոմեքենա ստեղծել խցանումները հաղթահարելու համար 

Tert.am (hy) 

Ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերությունը մտադիր է ինքնավարման գործառույթով ավտոմեքենա թողարկել: Ինչպես փոխանցում է Russia Today-ը` կոնցեռնի ղեկավարության կարծիքով` նման մեքենաները կարող են օգնել վարորդներին մոսկովյան խցանումների ժամանակ:

Ընկերության գործադիր փոխնախագահի խոսքով` կոնցեռնը կմշակի Advanced Driver Assistance System «վարորդի օգնական» համակարգը` արագության սահմանափակմամբ: Նման գործառույթը, ղեկավարության կարծիքով, «վարորդի կյանքն առավել հարմարավետ կարող է դարձնել, եթե վերջինս... Читать дальше...

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը 2 օրում ավելի քան 1 000 000 օնլայն դիտում է ունեցել

Tert.am (hy) 

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հրապարակել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Օսկար Այզեքի և ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանի համատեղ լուսանկարն ու հայտնել, որ ֆիլմի թրեյլերը սեպտեմբերի 13-ի դրությամբ արդեն ավելի քան 1 000 000 օնլայն դիտում է ունեցել:

Այս տվյալները հաղորդվում են ֆիլմի ցուցադրությունից հետո: Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված դրամայի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային փառատոնի շրջանակներում:

Նախօրեին... Читать дальше...

Дмитрий Медведев подтвердил готовность к конструктивной совместной работе с Кареном Карапетяном

Tert.am (hy) 

Глава правительства России Дмитрий Медведев поздравил Карена Карапетяна с назначением на должность премьер-министра Армении, отметив готовность к конструктивной совместной работе по всем актуальным вопросам взаимодействия правительств России и Армении, сказано на сайте правительства РФ.

Читать дальше...

Աշխարհի ամենածեր տղամարդը որոշել է 113-ամյակը նշել 100 տարի առաջվա բացթողումը լրացնելով

Tert.am (hy) 

Աշխարհի ամենածեր մարդը, ով հինշաբթի դառնալու է 113 տարեկան, մտադիր է իր ծննդյան տարեդարձը նշել` Իսրայելի Հայֆա քաղաքում` մեկ դար ուշացումով տոնելով իր բար միցվան (հրեական տղայի կրոնական չափահասության տարիքին հասնելու մասին հուշող եզրույթ):

Ինչպես հաղորդում է Haaretz պարբերականը` Հոլոքոստը վերապրած տղամարդու դստեր խոսքով` ընտանիքի 100 անդամ պատրաստվում է այցելել բար միցվայի արարողությանը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

«Մենք կօրհնենք նրան և կպարենք նրա հետ... Читать дальше...


Музыкальные новости
Анастасия Волочкова

Волочкова оправдалась за слитые в сеть снимки: «Ничем никого не удивишь»





Персональные новости
Сергей Собянин

Собянин: Москва завершает переход на новый стандарт экстренной медпомощи





Ապրելու համար աշխարհի ամենահարմար 10 քաղաքների ցանկում Կոպենհագենն առաջինն է

Tert.am (hy) 

Metropolis ամսագիրը կազմել է ապրելու համար ամենահարմար քաղաքների ամենամյա վարկանշային աղյուսակը, որը կազմվում է բնակության վայրի, վարձերի տրանսպորտային համակարգի, կայունության և մշակույթի հիման վրա:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, այս տարվա ցանկում առաջատար հորիզոնականը զբաղեցրել է Կոպենհագենը: Դանիայի մայրաքաղաքին առաջատար տասնյակում հաջորդում են Բեռլինը, Հելսինկին, Սինգապուրը, Վիեննան, Տոկյոն, Օսլոն, Մելբուրնը, Տորոնտոն և Փորթլենդը:

Կոպենհագենում Metropolis ամսագիրն ամենից... Читать дальше...

Անտոնիո Բանդերասը կմարմնավորի իտալացի մոդելավորող Վերսաչեին

Tert.am (hy) 

Իսպանացի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը պատմել է, որ մտադիր է կատարել իտալացի մոդելավորող Ջանի Վերսաչեի դերը: Քանի որ սցենարը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, ֆիլմի կամ սերիալի վրա աշխատանքները կսկսվեն 2017-ին. գրում է РИА Новости-ն:

«Ես շատ նախագծեր ունեմ, մասնավորապես, կան նախագծեր, որոնք հիմնված են իրական մարդկանց կյանքի վրա: Օրինակ, Ջանի Վերսաչեի մասին: Ինձ է դիմել շատ լավ ռեժիսորներից մեկը: Ես անձամբ ծանոթ էի մոդելավորողի և նրա քրոջ` Դոնաթելա Վերսաչեի հետ»,- պատմել է Բանդերասը:

Դերասանը նշել է... Читать дальше...

Կուրբան բայրամի զոհաբերությունների պատճառով Դաքքայի փողոցները վերածվել են արյան գետերի (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Իսլամական Իդ ալ-Ադհայի (Կուրբան բայրամ) տոնակատարության օրերին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները վերածվել են արյան գետերի:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` արյունով լի տեսարանները քաղաքի փողոցներում կենդանական զոհաբերության հետևանքներն են:

Դաքքայի իշխանությունները հատուկ տարածքներ են ընտրել, որտեղ բնակիչները կարող են կենդանիների սպանդ իրականացնել, սակայն երեքշաբթի տեղացած հորդառատ անձրևները արյունը տարածել են քաղաքով մեկ:

Մուսուլմանները հավաքվել էին ավտոտնակներում... Читать дальше...

Դմիտրի Մեդվեդևը Կարեն Կարապետյանի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որում վերջինս վերահաստատել է համատեղ կառուցողական աշխատանքի իր պատրաստակամությունը` Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների փոխգործակցության բոլոր ակտուալ հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես նշված է.

«Ռուսաստանին և Հայաստանին միմյանց են կապում դաշնակացային հարաբերությունները և ռազմավարական... Читать дальше...

Либо Уорлик не осознает всей сущности вопроса, либо сказанное им не касалось НКР – Гарник Исагулян  

Tert.am (hy) 

По словам руководителя партии «Национальная безопасность», советника постоянно представительства НКР в Армении Гарника Исагуляна, переговорный процесс относительно вопроса Нагорного Карабаха стал пассивным в связи с ожидающимися выборами как в Армении и Нагорном Карабахе, так и в Азербайджане.

Читать дальше...

Քանի դեռ Բաքվում չեն խոսում ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման մասին, փոխզիջումներ լինել չեն կարող. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար միջնորդ Մինսկի խմբի համանախագահները փորձում են տարբեր ժամանակներում առաջադրել տարբեր լուծումներ, բայց ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է. քանի դեռ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման ու անկախ պետականության ճանաչման անհրաժեշտության մասին, այլ փոխզիջումներ, այդ թվում՝ հողերի հանձնում, լինել չի կարող: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Юные керамисты школы №2120 выиграли три Гран-при конкурса «Мир дому твоему!»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова проиграла Фернандес во втором круге турнира WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Huawei представила IDS на 26-м Всемирном энергетическом конгрессе





Путин в России и мире
Москва

Педагогов Калмыкии приглашают принять участие в Форуме классных руководителей


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Вывод Песни, Альбома, Клипа в ТОП Музыкальных Чартов – iTunes, Apple Music, Youtube Music, Яндекс.Музыка, ВК и Boom, Spotify.



Москва

SHOT: в Санкт-Петербурге на ходу загорелся трамвай с пассажирами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net