Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Новости за 17.09.2016

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում հարվածների մասին նախապես տեղեկացրել է Ռուսաստանին  

Tert.am (hy) 

Ամերիկյան ղեկավարությունն ընդունել է սիրիական Դեյր-էզ-Զոր քաղաքի մոտ կոալիցիայի հասցրած ավիահարվածների փաստ և նշել է, որ դրանց վերաբերյալ տվյալները փոխանցել է Ռուսաստանին, հաղորդում է RIA Novosti-ին: Սակայն պաշտոնական Մոսկվան հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ իրեն ոչ մի տվյալ չի փոխանցվել:

«Հարվածի վայրն այնտեղ է, որտեղ նախկինում կոալիցիան ևս հարվածներ է հասցրել և կոալիցիայի անդամները ավելի վաղ տեղեկացրել էին ռուս գործընկերներին կատարվելիք ավիահարվածների մասին»,- հայտարարել է գերատեսչությունը:

Ամերիկյան... Читать дальше...

Լոնդոնում փախստականների աջակցության ցույցին միացել են պատգամավորները և դերասանները

Tert.am (hy) 

Խորհրդարանի պատգամավորները և դերասանները միացել են բազմահազարանոց ամբոխին, որը երթով անցել է Լոնդոնով` որպես փախստականների հետ համերաշխության նշան, փոխանցում է РИА Новости-ն:

Ցույցին, որին ոստիկանության հաշվարկներով մասնակցել է մոտ 20.000 մարդ, մասնակցել է դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվը, նրա գործընկերներ Դուգլաս Բութը և Ջուլիեթ Սթիվենսոնը, «կանաչների» կուսակցության առաջնորդներից մեկը` Քերոլայն Լուկասը, Լեյբորիստական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:

Ակցիային մասնակցելու... Читать дальше...

Սիրիական բանակը ետ է վերադարձրել կոալիցիայի կողմից ավիահարվածի ենթարկված դիրքերը

Tert.am (hy) 

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջակայքում գտնվող դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կողմից ենթարկվել էին  ավիահարվածների: Այդ մասին հաղորդել է Sputnik գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է... Читать дальше...



Չինաստանում «Մերանտի» փոթորիկի զոհն է դարձել 28 մարդ, 15 մարդ համարվում է անհետ կորած

Tert.am (hy) 

Չինաստանում ավելացել է ուժեղագույն փոթորիկի զոհերի թիվը: Իշխանության տվյալների համաձայն, մահացածների թիվը հասել է 28-ի, ևս 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ, փոխանցում է rosbalt.ru-ն:

Աղետի հարվածի հետևանքով տուժել են Ֆուցզյան նահանգը, որտեղ կա 18 զոհ, և Չժեցզյան նահանգը, որտեղ կա 10 զոհ:

«Մերանտի» փոթորիկի հասցրած անմիջական վնասը գնահատվում է 2.6 մլրդ դոլար: Տուժածներին, մասնավորապես առանց տանիքի մնացած բնակիչներին, պաշտոնյաները կվճարեն 8.8 մլն դոլար փոխհատուցում:

Փամելա Անդերսոնը և Հեմինգուեյի թոռնուհին նկարահանվել են միասին նույն ֆիլմում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դրի Հեմինգուեյը և Playboy-ի 49-ամյա աստղ Փամելա Անդրեսոնը անսպասելի հարմոնիկ դերասանական դուետ են կազմել, գրում է buro247.ru-ն:

Անդերսոնը շարունակում է դերասանական կարիերան, և «Այգու մարդիկ» ֆիլմը խոստանում է դառնալ այն ֆիլմերից, որը կցանկանան դիտել բոլորը:

Խորհրդավոր դրաման պատմում է Սվիթպի անունով աղջկա արկածների մասին, ում մարմնավորել է Էռնեստ Հեմինգուեյի թոռնուհին: Նա մեկնում է Ճապոնիա` ռոք աստղ ընկերոջ հետ հարաբերությունները խզելու և իմանում է, որ վերջինս տարօրինակ կերպով անհետացել... Читать дальше...

Նիգերիայի նախագահը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Օբամայի ելույթից գրագողություն անելու համար

Tert.am (hy) 

Նիգերիայի նախագահ Մոհամադու Բուխարին հրապարակայնորեն ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2008թ. հաղթական ելույթի գրագողության համար, փոխանցում է РИА Новости-ն:

Բուխարին սեպտեմբերի 8-ին հայտարարել է «Փոփոխությունները սկսվում են ինձանից» արշավը սկսելու մասին, որը կոչված է նիգերացի ժողովրդի կարգապահության և հայրենասիրության ամրապնդմանը` բարեփոխումների անցկացման ֆոնին:

Նախագահի ելույթում մի քանի նախադասություն ամբողջությամբ նման է եղել է 2008-ի Օբամայի ելույթին: Դրա համար... Читать дальше...



Գերմանիայում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Գերմանական ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը մեկնարկել է ամբողջ Գերմանիայի տարածքում: Նրա հայրենիքում` Բավարիայում, որտեղ տոնակատարություններն անցկացվում են արդեն 183 տարի, այս տարի անվտանգության աննախադեպի միջոցառումներ են ձեռնարկվել: Սակայն ոչ այդ գործողությունները, ոչ վերջին տարում բավականին թանկացած գարեջուրը, ամենայն հավանականությամբ, չեն վախեցնում տոնակատարության հյուրերին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գարեջրի սիրահարների տրամադրությունը մի փոքր փչացրել է միայն եղանակը: Երկրի... Читать дальше...

Ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել

Tert.am (hy) 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա 2016 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական... Читать дальше...

Լատվիայում բանտերից մեկը կփակվի` կալանավորների քանակի կրճատման պատճառով

Tert.am (hy) 

Լատվիայում 2017թ. հունվարի 1-ից կփակվի Վեցումնիեկյան բանտը, քանի որ վերջին տարիներին այնտեղ էապես կրճատվել է կալանավորների ընդհանուր քանակը, հայտնում է լատվիական LETA գործակալությունը:

Նշվում է, որ բանտի փակվելուց հետո այնտեղ գտնվող կալանավորները կտեղափոխվեն այլ բանտեր: Ընդ որում, ուղղիչ հաստատության փակման արդյունքում խնայված միջոցները կօգտագործվեն Օլայնի բանտի կախվածություն ունեցող կալանավորների կենտրոնի համար:

Փակվող բանտի աշխատակիցները կկարողանան շարունակել աշխատանքը Ելգավ և Օլայն բանտերում... Читать дальше...

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի բանակի 62 զինվորական է սպանվել. ՌԴ ՊՆ

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն` ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղումով:

«Այսօր Դեյր էյր Զոր քաղաքի աերոդրոմի շրջանում միջազգային «հակաիպական կոալիցիայի» ինքնաթիռները 4 հարված են հասցրել սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք գտնվել են ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման շրջափակման մեջ: Կոալիցիայի ինքնաթիռները մտել են... Читать дальше...

Շրի Լանկայում փիղը հարձակվել է ամբոխի վրա. կան տուժածներ և զոհ

Tert.am (hy) 

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Շրի Լանկայում ընթացող ամենամյա փառատոնի ժամանակ: Կատաղած փիղը հարձակվել է հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, 11 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն`Սինհուա գործակալությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ռաթնապուրե քաղաքում, երբ փղին նախապատրաստել են ամենամյա բուդդայական փառատոնին: Հանկարծակի փիղը սկսել է կատաղել և հարձակվել է մարդկանց ամբոխի վրա, ովքեր եկել էին շքերթը դիտելու:

Ոստիկանությունը հայտնել է... Читать дальше...

Գերմանիայում և Ավստրիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև վաճառքի մասին պայմանագրի

Tert.am (hy) 

Բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում միաժամանակ Գերմանիայի մի քանի խոշոր քաղաքներում` ընդդեմ միջատլանտյան առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի, գրում է DPA-ը:

Ցույցեր են անցկացվում Բեռլինում, Մյունխենում, Լայպցիգում, Համբուրգում, Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:

Ոստիկանության տվյալների համաձայն` Բեռլինում փողոց է դուրս եկել մոտ 40.000 մարդ, Համբուրգում` 30.000, Մյունխենում` 20.000, Քյոլնում` 18.000:

Կազմակերպիչները հույս ունեին, որ Բեռլինում ցույցին կմասնակցի մինչև 100.000 մարդ... Читать дальше...

Գործարանները ճգնաժամի մեջ են, պետք է պետությունը կանգնի խաղողագործի կողքին. Ավագ Հարությունյան

Tert.am (hy) 

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված գյուղացիների խնդիրներին, ասաց, որ գործարանները գտնվում են խորը ճգնաժամի մեջ: «Ես գյուղացիներին էլ եմ հասկանում, սակայն գործարանները գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ կապված ռուսական ռուբլու, ռուսական շուկայի հետ, ինչը գյուղացիներին չի հետաքրքրում»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը մի քանի լուծում ունի և պետք է պետությունը  փորձի աջակցել գյուղացիներին:

Ինչ վերաբերում է հարցին... Читать дальше...

Գազի ու հոսանքի սակագնի իջեցման ռեզերվներն են տեխնոլոգիական կորուստները, «Գազպրոմի» շահութաբերության նորմայի իջեցումը. Մ. Մելքումյան

Tert.am (hy) 

Ինչո՞ւ է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության առաջին իսկ նիստին գազի ու հոսանքի սակագնի իջեցման հարց բարձրացնում, հակառակ նրա, որ Հայաստանում բոլոր կառավարությունները դրան կողմ չեն եղել, թեկուզ միայն այն պատճառով, որ դրանով էականորեն նվազում են պետական բյուջե մտնող հարկերը:

ԱԺ «գազային» նախկին հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, պատասխանելով Tert.am-ի այս հարցին, ասաց . «Ինչո՞ւ, որովհետև կառավարությունը հասկացել է, որ այս փուլում կարևորը ժողովրդի սոցիալական վիճակն է... Читать дальше...

Բելգիայում առաջին անգամ երեխայի են էֆթանազիայի ենթարկել

Tert.am (hy) 

Բելգիայում բժիշկները էվթանազիայի են ենթարկել անչափահաս երեխայի, հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել առաջին անգամ` 2014-ին օրենքն ընդունելուց հետո, որը թույլ է տալիս էվթանազիան բոլոր տարիքի երեխաների համար:

Էֆթանազիայի գնահատման հանձնաժողովի և դաշնային հանձնաժողովի նախագահ Վիմ Դիստելմանսը հայտարարել է, որ տվյալ դեպքը գրանցվել է նախորդ շաբաթ: Նա նշել է, որ երեխան գտնվել է ծայրահեղ վիճակում, սակայն չի նշել նրա հիվանդությունը և տարիքը:

Էֆթանազիան Բելգիայում թույլատրված է 2002-ից... Читать дальше...

Նյու Ջերսիում փառատոնից առաջ ինքնաշեն ռումբ է պայթել

Tert.am (hy) 

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում` Սիսայդ այգում, մարաթոնի մեկնարկից առաջ հզոր պայթյուն է հնչել: Նախնական տվյալների համաձայն`գործի է դրվել ինքնաշեն ռումբ: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, հայտնում է NBC-ն:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բարեգործական մարաթոնի անցկացման վայրի հարևանությամբ: Այն պետք է անցկացվեր այսօր:

Իրավապահների տեղեկությունների համաձայն, սարքը հավաքել էին երկաթե ձողի մասնիկներից և պայթուցիկից: Այն թողել էին աղբամանում` մայրուղու հարևանությամբ:

Պայթյունի... Читать дальше...


Музыкальные новости
Вольфганг Амадей Моцарт

Моцарт в рок-формате: ставропольские музыканты представили свою версию известного мюзикла





Персональные новости
Владимир Путин

Путин поручил рассмотреть вопрос о создании профильных агроклассов





Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը «կանգ է առել». Խորհրդի 3-րդ եռամսյակի նիստը չի կայացել. Վարուժան Հոկտանյան

Tert.am (hy) 

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը նախագահում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ խորհրդի կանոնակարգի, պետք է հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գումարեր 3-րդ եռամսյակի նիստը, սակայն դա տեղի չի ունեցել:

Tert.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, թե ենթադրվում է, որ այս եռամսյակի նիստը բաց կթողնեն՝ ավելացնելով, որ չի կարող ասել, թե հաջորդ նիստը երբ կլինի։

Читать дальше...

Փարիզի կենտրոնում ահաբեկչության սպառնալիքի մասին լուրերը կեղծ են եղել

Tert.am (hy) 

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Փարիզում` ահաբեկչության սպառնալիքի մասին հաղորդագրությունների պատճառով: Նշվում էր, որ հարձակում է իրականացվել եկեղեցիներից մեկի վրա: Բացի այդ, սոցցանցերում տեղեկություն է տարածվել մարդկանց առևանգման մասին:

Միևնույն ժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, ահաբեկչության սպառնալիքը չի հաստատվել, փոխանցում է РИА Новости-ն:

Փարիզի ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահներն ավարտել են հատուկ գործողությունը քաղաքի կենտրոնում:

«Ոստիկանական գործողությունն արդեն ավարտվել է... Читать дальше...

2015թ-ին 151 որդեգրման ենթակա երեխաներից  96-ը որդեգրվել են

Tert.am (hy) 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 151, որոնց 45.7%-ն աղջիկներ են: 

Երեխաներից 41-ը ՀՀ քաղաքացիների կողմից են որդեգրվել, այդ թվում 21-ը մեկ անձի կողմից, 20-ը ամուսնական զույգի կողմից, իսկ 55-ը օտարերկրյա քաղաքացիների կողմից, որից  18-ը մեկ անձի կողմից, 37-ը ամուսնական զույգի կողմից:

Ընդհանուր առմամբ՝ մեկ անձի կողմից 39 երեխա է որդեգրվել, ամուսնական զույգի կողմից՝ 57:

Հաջակցություն «Սասնա ծռերի» համերաշխության, ոգու և պայքարի  ցուցադրման երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Tert.am (hy) 

21։15

Երթի մասնակիցները երթն իրականացրին նախապես նշված եթրուղով ու վերադարձան Ազատության հրապարակ։

________________________________________________________ 

20:36

Թմբուկներով, եռագույններով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բարձրաձայն վանկարկում են «Սաս-նա ծը-ռեր», «Ա-զատ, ան կախ Հա-յաս-տան»:

Ապա կարգախոսը դարձավ` «Մենք Սասնա ծուռ ենք»  ու վանկարկումները դարձան անվանական`«Ա-րամ» , «Պավ-լիկ» , «Ա-շոտ», «Սըմ-բատ»... Читать дальше...

Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որով ազդարարվեց անկախությանը նվիրված միջոցառումների սկիզբը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Երեկոյի մեկնարկը տվեցին «Արևիկ» մանկական երգչախմբի սաները՝ ՀՀ օրհներգի կատարումով:

Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը, ով, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը պատվով է հաղթահարել բոլոր փորձությունները... Читать дальше...

Էջմիածնի կրակոցները կարող են նախադեպ դառնալ ՏԻՄ ընտրություններ ունեցող այլ քաղաքների համար. քաղտեխնոլոգ

Tert.am (hy) 

Թեպետ Էջմիածին քաղաքը ունի իր հայտնի կոլորիտը` այնտեղ ապրող հայտնի մարդկանց առկայության պատճառով, բայց Հայաստանի այլ քաղաքներ ևս ունեն իրենց սեփականները և էջմիածնում այս հնչած կրակոցները գալիք ՏԻՄ ընտրությունների համար կարող են նախադեպ դառնալ: Tert.am-ի հետ զրույցում իր փորձագիտական կարծիքը ներկայացրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ցանկացած քաղաք իր յուրահատուկ կոլորիտն ունի, մի տեղ կրակոցներ են լինում, մեկ այլ վայրում՝ սահմանափակվումն են ծեծկռտուքով, այնպես որ, չի բացառվում: Բայցև Էջմիածինը մի քիչ այլ կարող է լինել... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

В Москве завершился Кубок России по спортивному программированию


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова завершила выступление на турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Huawei представила IDS на 26-м Всемирном энергетическом конгрессе





Путин в России и мире
Москва

Эксперт: корректировка порогов крупного и особо крупного ущерба по экономическим статьям оправдана и своевременна


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Что Золотухин рассказывал про некрасивые тайны Таганки и почему Высоцкий его не простил



Москва

Профессия, которой можно гордиться – Пожарный-спасатель

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net