Ռուսաստանը կասկածում է, որ ԱՄՆ-ն կարողանում է տարբերակել ԻՊ-ի ահաբեկիչներին սիրիացի ընդդիմադիրներից
Ռուսաստանը կասկածի տակ է առել ահաբեկիչներին սիրիացի ընդդիմադիրներից տարբերակելու ԱՄՆ-ի ունակությունն իր պարտականությունները կատարելիս: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
«Ընդհակառակը, կա միտում ահաբեկիչներին միավորելու, ինչի մասին վկայում են ռմբակոծությունների թվի ավելացումը», - ասել է վերջինս:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով համաձայնագրում նշված իր պարտականությունները: Նրա խոսքով`Մոսկվան կողմ է Սիրիայի ողջ տարածքով հրադադարի ռեժիմի երկարաձգմանը ևս 48 ժամով: