Զելենսկին կադրային փոփոխություններ է իրականացրել Ուկրաինայի արտաքին հետախnւզnւթյան ծառայությունում
Վլադիմիր Զելենսկին կադրային փոփոխություններ է կատարել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունում, իր հրամանագրով, գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Ալեքսեենկոն ազատվել է աշխատանքից։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անդրեյ Վիկտորովիչ Ալեքսեենկոյին ազատել Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է Զելենսկու հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը նրա գրասենյակի կայքում։
Կայքը նաև հրամանագիր է հրապարակել Օլեգ Լուգովսկուն արտաքին հետախուզական ծառայության նախագահի տեղակալ նշանակելու մասին։