Մեքսիկան չի մասնակցի սահմանի պատի շինարարության ծախսերին. Էնրիկե Պենյա Նիետո
Նախօրեին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ու ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Televisa հեռուստաալիքին:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը պատմել է, որ իրենք քննարկել են երկրների միջև սահմանին պատ կառուցելու հարցը, սակայն չեն հստակեցրել, թե աշխատանքներն ում հաշվին են իրականացվելու:
«Ես նրա հետ շատ պարզ ու հստակ եմ խոսել, քանի որ մենք իրոք քննարկել ենք պատի թեման: Մեքսիկան չի վճարի դրա շինարարության համար»,- ընդգծել է Պենյա Նիետոն հեռուստաեթերում:
Չնայած դրան` Թրամփն ԱՄՆ վերադառնալուն պես խոստացել է, որ պատի շինարարությունը ֆինանսավորելու է Մեքսիկան: