Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

Ի՞նչ են գրում միջազգային լրատվամիջոցները Երևանի ՊՊԾ գնդում կատարվող իրադարձությունների մասին

0

Աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը կրկին Հայաստանում է՝ մայրաքաղաք Երևանում. այս անգամ առիթը զինված «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն է:

Հենց առաջին օրվանից զինված խմբի գործողությունների մասին գրեցին միլիոնանոց լսարաններ ունեցող՝ Reuters, Associeted press լրատվական գործակալությունները, Al Jazeera-ն,  բրիտանական The Guardian-ը, Daily mail-ը, ամերիկյան՝ New York Times-ը, ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ:

Մեծամասնությունը, հիմնվելով Հայաստանի պաշտոնական շրջանակների մատուցած տեղեկատվության վրա, իրենց ընթերցողներին էին ներկայացնում Երևանում տեղի ունեցողը: Վերջին զարգացումները՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից իրենց բուժօգնություն ցուցաբերելու համար ՊՊԾ գունդ գնացած բուժանձնակազմին պատանդ վերցնելը, ևս The Guardian-ի, Al Jazeera-ի, Associated press-ի ուշադրության կենտրոնում էր, New York times-ն էլ արտատպել էր վերջինիս հաղորդագրությունը:

«Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում բանակցությունների միջոցով բժիշկներին ազատելու համար»,- տեղեկացրել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Associated press -ն էլ, մեջբերելով ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ բժիշկներից մեկին զինված խումբն ազատ է արձակել:

Բրիտանական Daily mail-ը էլ ներկայացրել էր, որ երեկ հակաիշխանական բողոքի ակցիա է կազմակերպվել ոստիկանության շենքի մոտ, որի ժամանակ ձերբակալվել է 300 մարդ: Լրատվամիջոցը մատնանշում է, որ ձերբակալվածների մեջ է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ի՞նչ են վերլուծում միջազգային լրատվամիջոցները

Միջազգային լրատվամիջոցներում հրապարակվում է ոչ միայն լրատվություն Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, այլ նաև՝ երբեմն վերլուծվում է դրանց հետևանքները:

«Ամեն ինչ դինամիկ կերպով զարգանում է, յուրաքանչյուր րոպե կարող են բացվել նոր չնախատեսված հանգամանքներ: Սակայն ինչպես էլ որ ավարտվի կոնկրետ իրադարձությունը, այն բարձրացնում է մի շարք սուր հարցեր, որոնք շոշափում են ավելի լայն ենթատեքստեր և պահանջում են պարզաբանումներ»,- Politkom-ում գրել է ռուս քաղաքագետ, սյունակագիր  Սերգեյ Մարկեդոնովը՝ չբացառելով ուժային բախումները:

Նա իր վերլուծական հոդվածում նկատել է, որ իրադարձությունները նախորդում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և կապում դրանց հետ՝ նշելով, որ երկրում առկա ներքաղաքական հակասությունները հանգեցրել են արմատական տրամադրությունների:  Նա նշել  է, որ իշխանության քաղաքականությունից դժգոհությունը կարող է երևան հանել պատահական անձանց, որոնք բավարար մակարդակի բանիմաց չեն և երկրի կառավարման համար անհրաժեշտ պատրաստություն չունեն:

Ռուս վերլուծաբանն այս իրադարձությունների համատեքստում նաև վերլուծել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ. «Հուլիսյան միջադեպը ցույց տվեց, որ մի շարք խնդիրներ կան Հայաստանի համար, որին Ռուսաստանը դիտարկում է որպես Անդրկովկասում և հետխորհրդային ամբողջ տարածքում կարևոր և վստահելի դաշնակից: Եվ ինչպես էլ լուծվի պատանդների և նրանց զավթողների հետ կապված կոնկրետ պատմությունը, հայկական ներքին քաղաքականությունը, «ինչպես նաև՝ ռուսական արտաքին քաղաքականության հայկական ուղղությունը», պահանջում է ավելի նուրբ տրամադրվածություն»:

HuffingtonPost-ը ներկայացրել էր Արմինե Սահակյանի հեղինակած հոդվածը, որտեղ ասվում է, որ ոստիկանության բաժանմունքի գրավումը Հայաստանի նախագահին է դժվար կացության մեջ դրել: «Մի կողմից նա պետք է այս իրավիճակը հարթի հնարավորինս շուտ, որպեսզի ցույց տա նրանց, ովքեր դեմ են ուժի կիրառմանը, որ ոչ ոք օրենքից վեր չէ, մյուս կողմից՝ նա պետք է զգույշ լինի, որպեսզի չգրգռի վրդովված հասարակությանը: Դա կարող է հզոր ալիք բարձրացնել իր իշխանության դեմ և բորբոքել Ռուսաստանի արձագանքը, որը միշտ լարվում է, երբ իր համախոհ հարևան երկրներում իրադրությունը սրվում է»:

Նույն հեղինակը, նույն լրատվամիջոցով մեկ այլ հրապարակմամբ ներկայացնելով վերջին զարգացումները, այդ թվում՝ երեկ ոստիկանների կողմից քաղաքացիներին ձերբակալելը, նշել էր. «Դեռ շատ լարված իրավիճակ է: Մեկ սխալ քայլ երկու կողմերից էլ (նկատի ունի իշխանություններին և զինված խմբին- Tert.am) կարող է ավելի մեծ առճակատման պատճառ դառնալ»:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве


Спорт в России и мире
Москва

Москва передала два спортобъекта в аренду частным операторам с начала 2024 года


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге: «Ингушетия может стать настоящим открытием даже для опытных туристов»





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Песков: Путин приедет с двухдневным визитом в Минск 23 мая




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Лазарев

Сергей Лазарев представил эротический перфоманс на нижегородском концерте



Москва

«А мы и не ссорились!». Солистки якутского дуэта «Кофе» договорились о совместных планах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net