Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2024

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» բանաձևը (տեսանյութեր)

0

Ոչ ոք պարտական չէ մեզ, քայլեր ստանձնելու պատասխանատվությունը մերն է: Մենք պետք է ելքեր գտնենք և գործողություններից մեկը, որը պետք է անենք՝ տրավմա ունեցողներին օգնելն է, նշում է «Flagship Pioneering» և «Moderna» ընկերությունների ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Այս նպատակին հասնելու համար Նուբար Աֆեյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ, սկսել է ևս մեկ կարևոր նախաձեռնություն՝ «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։

Նորաստեղծ Հիմնադրամի մեկնարկային միջոցառումը կայացավ մայիսի 17-ին՝ Մատենադարանում։ 

«Մենք միանշանակ ունեինք այս ծրագրի կարիքը, որով պետք է փորձենք համադրել հոգևորությունն ու հոգեբանությունը, և օգնենք նրանց, ովքեր հոգեբանական ամոքման, վերականգնման  ճանապարհին են»,- Հիմնադրամի նպատակների ներկայացմանը նվիրված պանելային քննարկմանն ասաց  Նուբար Աֆեյանը։

Նորաստեղծ Հիմնադրամի մեկնարկային միջոցառմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդը, Հիմնադրամի հայաստանյան ու միջազգային գործընկերներ, ծրագրերի շահառուներ։

«Մեր պատմությունը մեզ ցույց է տվել, որ մենք կարող ենք վերականգնվել, և դրա լավագույն օրինակը իմ ընկեր Նուբարն է։ Ես բախտ եմ ունեցել ծանոթանալ բազմաթիվ հայորդիների հետ, որոնք Ցեղասպանությունը վերապրողների զավակներ ու թոռներ են, նրանք հաջողել են ու օգտակար են եղել ոչ միայն հայությանը, այլև ամբողջ աշխարհին։ Մեր ժողովրդի անցյալի փորձառությունը պատգամ է տալիս, որ հավատքով ու հույսով հնարավոր է ամեն ինչ հաղթահարել»,- ընդգծել է պանելային քննարկմանը մասնակցող Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապեական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգևոր-հոգեբանական» լուծումներ։ Հիմնադրամը մշակում և իրականացնում է յուրատեսակ ու յուրահատուկ, հոգեկան առողջության նորարարական ծրագրեր, որոնք խարսխված են հոգեբանություն գիտության, հայ ժողովրդի գոյաբանական պատմության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր ավանդույթների ու հոգևոր արժեքների վրա։

«Այս նախաձեռնությունը իբրև պակասող մասնիկ լրացնում է մի շարք հաջողված այլ ձեռնարկներ, որոնք տարիներ շարունակ Նուբարը և իր գործընկերները իրականացրել են Հայաստանում և Արցախում։ Ի դեպ, ինչպես մյուս ծրագրերը, մեր Հիմնադրամը նույնպես ապագայակենտրոն է։ Մեր ծրագրերի շահառու են բոլոր նրանք, ովքեր ունեն հոգեկան ամոքման ու զորացման կարիք։ Հիմնադրամն իր շահառուներին հետայսու առաջարկում է պարզ բանաձև. թույլ տվեք այսօր օգնենք Ձեզ, իսկ երբ վերականգնվեք, Դուք էլ պատիվ համարեք ձեռք մեկնել ուրիշին»,- ընդգծել է Հիմնադրամի ղեկավարը։

Հիմնադրամն այս ընթացքում իրականացրել է բազմաթիվ նախագծեր։ Կազմակերպել է 14 համայնքային հոգեկրթական ժողով՝ մոտ 1000 մարդու ակտիվ մասնակցությամբ։ Հիմնադրամի www.revival.am կայքում գործարկվել են օնլայն հոգեբանական թեստեր, որոնցով իրենց հոգեկան վիճակի նախնական գնահատում է արել մոտ 9500 մարդ: Նրանցից շատերը նաև դիմել ու Հիմնադրամի ծրագրերով ստացել են խմբային հոգեբանական աջակցություն՝ մասնավորապես Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Մասիս ու Արմավիր քաղաքներում։ Հիմնադրամից խոստանում են հընթացս ընդլայնել աշխատանքների աշխարհագրությունը։

Նախորդ ամիսներին Հիմնադրամը հատուկ ծրագիր է իրականացրել նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Վերապատրաստվել են 18 արցախցի հոգեբաններ, ովքեր նախորդ ամիսներին անվճար հոգեբանական աջակցություն են տրամադրել  բռնի տեղահանված մոտ 500 արցախցիների՝ այդ թվում նաև երեխաների։ Հատուկ ծրագիր է իրականացվել նաև մոտ 150 առաջնային օղակի մասնագետների համար, ովքեր ներգրավված են արցախահայերի հետ ամենօրյա աշխատանքում։ Արցախահայերի աջակցության ծրագրերը ևս լինելու են շարունակական։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонио Вивальди

Вивальди под небом



Москва

Культурно-досуговый центр построят в ТиНАО в 2025 году

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net