Բարսելոնան համաձայնեցրել է Գամեյրոյի տրանսֆերը
«Սևիլիայի» հարձակվող Կևին Գամեյրոն կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»:
Ինչպես տեղեկացնում է «Sport»-ը, «կապտանռնագույնները» սկզբունքային համաձայնության են հասել իսպանական ակումբի հետ ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ:
Գամեյրոն «Սևիլիա» է տեղափոխվել 2013 թվականին ՊՍԺ-ից: Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում նա խփել է 16 գնդակ: