Չինացիները ցուցադրաբար ջարդուփշուր են անում իրենց iPhone-ները` բոյկոտելով ամերիկյան բրենդերը (լուսանկարներ)
Օրերս Հաագայի միջազգային դատարանը վճռեց, որ Չինաստանը որևէ իրավունք չունի շահագործելու Հարավչինական ծովում եղած բնական պաշարները, ինչը վնասում է Ֆիլիպինների ազգային շահերին ու երկարատև վեճի առիթ է դարձել 2 երկրների միջև:
Նման դատավճիռը չի գոհացրել շարքային չինացիներին, ովքեր որոշել են «վրեժխնդիր» լինել Ֆիլիպինների գլխավոր դաշնակիցներից մեկից` Միացյալ Նահանգներից: Չինացիները որոշել են բոյկոտել ամերիկյան բրենդերը` այդ թվում նաև Apple-ը:
Ինչպես նշում է OddityCentral-ը, նրանք սկսել են ցուցադրական ձևով ջարդուփշուր անել իրենց թանկարժեք iPhone սմարթֆոնները:
Մինչդեռ ավելի խելամիտ քաղաքացիները կոչ են արել իրենց համերկրացիներին հայրենասիրություն դրսևորել առանց ծայրահեղությունների:
շ