ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:
Եվ ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Կա 2զոհ և 2 վիրավոր։