Գերմանացի մայրը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 4 նորածիններին սպանելու համար
Գերմանիայում դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Անդրեա Գյոպներին, ով մեղավոր է ճանաչվել իր 4 նորածին երեխային սպանելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, 45-ամյա կինը սպանել է երեխաներին ու նրանց դիակները, փաթաթելով սրբիչներով ու դնելով պլաստմասայե տարաների մեջ, թաղել իր տան ետնաբակում: Ավելի ուշ իրավապահները հայտնաբերել են սպանվածների մնացորդները:
Հայտնի է, որ նորածինների սպանությունները տեղի են ունեցել 2003-2013թթ. ընթացում: Կնոջ սարսափելի հանցանքների մասին տեղյակ է եղել նրա ամուսինը` 55-ամյա Յոհան Գյոպները, ով ևս քրեական պատախանատվության է ենթարկվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կոբուրգ քաղաքի շրջանային դատարանի մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջել Գյոպների համար, սակայն վերջնական վճռի համաձայն` կինը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Դատավարության ընթացքում կինը խոստովանել է, որ սպանված բոլոր երեխաներին ծննդաբերել է ինքնուրույն` տանը: Դրանից հետո նա անմիջապես սրբիչի մեջ է փաթաթել երեխաներին ու թաքցրել է նրանց մարմինները տան տարբեր հատվածներում:
Գյոպները պատմել է, որ ինքն ու ամուսինն ունեն 5 երեխա, ու այլևս չէին ցանկանում , որպեսզի իրենց ընտանիքը համալրվեր նոր անդամներով: Այնուհանդերձ` ամուսիները չեն օգտագործել պահպանակներ կամ հակաբեղմնավորիչներ, ինչի հետևանքով կինը մի քանի անգամ հղիացել է, իսկ ծննդաբերելուց հետո` սպանել նորածիններին: